-
23.06.2020|
15:18
Ռուսաստանում տեղի է ունենում իշխանությունում ռոտացիայի մշտական գործընթաց, և «դա չնկատելն արդարացի չէ», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է vedomosti.ru-ն։
-
23.06.2020|
15:17
Կարող են պատգամավորները դիմել Սահմանադրական դատարան՝ հիմքում ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետը՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով կարող են դիմել ՍԴ:
-
23.06.2020|
15:16
ՀՀ գործող Սահմանադրությամբ, որի հեղինակներից մեկը ես եմ, սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, հիմա ես փաստ եմ արձանագրում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի քննարկել՝ լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխություններ կատարելու համար ՍԴ չդիմելու հարցին:
-
23.06.2020|
15:07
Տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետությունում իշխանության յուրացում է, քանի որ ԱԺ մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանում է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին։
-
23.06.2020|
15:03
Այսօր հայրենասիրությունից ճառող սորոսականները, ինքնիշխանությունը կեղծավորաբար շահարկող ԱՄՆ ճորտերը պարզորոշ ցույց տվեցին, թե ինչի համար է այս ողջ աբսուրդը: Հենց այսօր իր գագաթնակետին հասավ այն բյուրեղացումը, որ վերջնականապես վեր հանեց շատերի իրական մղումները, արատներն ու թերությունները:
-
23.06.2020|
15:00
«Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ՍԴ դիմելու ԱԺ ԲՀԿ խմբակցության որոշումը։ «Մենք արձանագրում ենք, որ քաղաքական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թույլ տվեց ամենավտանգավոր արարքը, սահմանադրական հեղաշրջում իրագործելով և դրանով հիմքեր ստեղծելով իրավական պետության ամբողջական ոչնչացման համար։
-
23.06.2020|
14:58
Եվրանեսթ ԽՎ համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի և «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ որպես հայաստանյան պատվիրակության ղեկավարի, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական Միության հաստատակամ հանձնառությունը աջակցելու Հայաստանին դատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում։
-
23.06.2020|
14:56
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարորդին կանչել են Քննչական բաժին։ «Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի:
-
23.06.2020|
14:55
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան:
-
23.06.2020|
14:54
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 418-ով՝ հասնելով 21006-ի, գրանցվել է մահվան 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1013-ով և հասել 10144-ի, իրականացվել է 1274 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 98117-ի: